ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հարիսի պարտության հիմնական պատճառներն ու նախընտրական սխալները

Հարիսի պարտության հիմնական պատճառներն ու նախընտրական սխալները
09.11.2024 | 12:47

2016թ. ընտրություններին մասնակցեց 137 մլն ընտրող:

2020թ. ընտրություններին մասնակցեց 158 մլն ընտրող:

2024թ. ընտրություններին մասնակցեց 144 մլն ընտրող:

Ի դեպ, 2016 թվականից ԱՄՆ-ի բնակչությունն աճել է 11 միլիոնով:

2020թ. Բայդենը հավաքեց 81մլն ձայն:

2020թ. Թրամփը հավաքեց 74 մլն ձայն:

2024թ. Թրամփը հավաքեց 74 մլն ձայն:

2024թ. Հարիսը հավաքեց 70 մլն ձայն:

Էլեկտորալ այս ծավալի զանգվածի կորուստը կատաստրոֆա է ցանկացած կուսակցության համար: Իսկ Թրամփի էլեկտորալ ստաբիլությունը, իհարկե, աչք է շոյում:

Սխալ 1. Բայդենի առաջադրումը: Սա ամենից մեծ սխալն էր, որ Դեմոկրատական կուսակցությունը թույլ տվեց: Բայդենն ակնհայտորեն չէր կարողանալու հաղթել Թրամփին՝ հաշվի առնելով առողջական վիճակը, տարիքը և ֆիզիկապես գերհոգնած լինելը, հետևաբար, նրա առաջադրումն ինքնին մարտավարական սխալ էր:

Սխալ 2. Ներքին ճնշումների միջոցով, ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ Բայդենին մրցապայքարից դուրս մղելը երկրորդ ամենամեծ սխալն էր, որ դեմոկրատները թույլ տվեցին: Այստեղ իրենք իրենց դրեցին անելանելի վիճակում: Բայդենով հաղթել չէին կարող, ինչպես ցույց տվեցին դեբատները, կայացած այլ թեկնածու էլ պարզապես չունեին:

Սխալ 3. Քամալա Հարիս: Դեմոկրատները, բնականաբար, չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել: Բայդենին շարքից հանելուց հետո նրանք չափազանց քիչ ժամանակ ունեին նոր թեկնածու գտնելու և նրան կայացնելու համար: Այս կարճ ժամանակահատվածը բավարար չէր ցածր վարկանիշով փոխնախագահին բարձր վարկանիշով թեկնածու կերտելու գործում:

Սխալ 4. Փոխնախագահի թեկնածու: Թիմ Ուոլցը նույնպես չկարողացավ միավորող ուժ հանդիսանալ և իր շուրջ այնքան էլեկտորատ հավաքել, որ օգտակար լիներ կուսակցությանն ու թեկնածու Հարիսին:

Սա, իհարկե, հիմնական, բայց ոչ ամբողջական սխալների ցանկն է: Այս ամենի արդյունքում դեմոկրատները կորցրեցին Սպիտակ Տունը, Սենատը, Պալատը, ինչպես նաև՝ ընտրողների ձայների մեծ մասը:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ